Ամփոփում-2017. Աստղերի ամենասարսափելի զգեստները

13:05   30 դեկտեմբերի, 2017

Տարեմուտին ընդունված է զանազան ամփոփումներ կատարել, եւ բրիտանական Daily Mail-ը որոշել է դիտարկել, իր փորձագետների կարծիքով, աստղերի ամենասարսափելի  հանդերձանքները, որոնց ականատես ենք եղել 2017-ին:

Սկսենք Վիկտորյա Բեքհեմից, որն այս տարվա հոկտեմբերին Նյու Յորքում հայտնվեց պիժամայով: 43-ամյա դիզայները այս հանդերձանքի համար 3 հազար դոլար էր ծախսել: Չափը Վիկտորյայի համար չափից ավելի մեծ էր, իսկ հանդերձանքն էլ, քննադատների կարծիքով, արդուկելու կարիք ուներ:

Անցյալ տարվա հիթը. Ռիհաննան Met Gala-ին ներկայացավ Comme Des Garcons-ի հանդերձանքով: Փորձագետների գնահատմամբ՝ զգեստն ասես «ավտոլվացման տակ հայտնված» լիներ:

Գեղեկուհի Սալմա Հայեքը մայիսին Կաննի կինոփառատոնին հայտնվեց Gucci-ի զգեստով: 51-ամյա դերասանուհու հանդերձանքը քննադատների կողմից սառը ընդունելության արժանացավ:

Նիքոլ Քիդմանը՝ Toronto International Film Festival-ում. «Եթե 5-ամյա աղջնակին խնդրեին նկարել երեկույթի համար իր երազած զգեստը, նա կնկարեր հենց այն, ինչը հագել էր Նիքոլը»,- քննադատներն այսպես են բնութագրել դերասանուհու հանդերձանքը:

Սելին Դիոնը՝ Ralph and Russo-ի հանդերձանքով, «Զորրո» ֆիլմի թեմայով ներշնչված: Քննադատները չեն կարողանում հասկանալ, թե Սելինն ինչպես կարող էր այդպիսի հանդերձանք ընտրել:

Եգչուհի Ռիտա Օրան Burberry-ով՝ հոկտեմբերին BBC Radio 1 Teen Awards-ում: Այս դեպքում էլ քննադատները չեն կարողանում հասկանալ, թե նրան ինչպես են այդ տեսքով արարողությանը թույլ տվել:

Բրիտանացի աստղ Ջեմմա Քոլինսը (The Only Way Is Essex ռեալիթի շոու) Gerda Truubon creation-ի զգեստով նման էր ամերիկյան ֆուտբոլ խաղացողի:

Բրիտանացի մոդել եւ դերասանուհի Լորա Բեյլին հունիսին Royal Academy Exhibition-ին ներկայացավ Valentino-ի 10 հազար դոլարանոց զգեստով: Պարբերականի փորձագետների կարծիքով՝ աստղը զուր էր այդքան գումար ծախսել վարագույր հիշեցնող զգեստի վրա:

2017 թվականի սարսափ-զգեստների շարքը եզրափակում 3,8 միլիարդ դոլար կարողության ժառանգորդ, Topshop նորաձեւ կայսրության սեփականատիրոջ դուստր Քլոյա Գրինը՝ Բարբադոսի կառնավալում: Ինչպես քննադատներն են նշում՝ «նույնիսկ փողը անճաշակությունից չի փրկում»:



© NEWS.am STYLE