Սելիմ Ալլահյարովը՝ ռուսական «Ձայնի» 6-րդ սեզոնի հաղթող

12:19   30 դեկտեմբերի, 2017

Երեկ Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի ունեցավ «Ձայնը» հեռուստաշոուի 6-րդ սեզոնի եզրափակիչը: Շոուի եզրափակիչ էին դուրս եկել Լադիսլավ Բուբնարը (Չեխա), Սելիմ Ալլահյարովը (Մախաչկալա), Տիմոֆեյ Կոպիլովը (Վլադիմիր) եւ չինուհի Յան Գեն:

Այս սեզոնի մասնակիցների ուսուցիչներն էին Պելագեյան, Դիմա Բիլանը, Լեոնիդ Ագուտինը եւ Ալեքսանդր Գրադսկին:

Հաղթեց Դաղստանից Սելիմ Ալլահյարովը: Նրա օգտին է քվեարկել հեռուստադիտողների 67,3 տոկոսը:

Առաջին ալիքի երաժշտական եւ ժամանցային ծրագրերի գլխավոր պրոդյուսեր Յուրի Ակսյուտան հաղթողին արձանիկ նվիրեց: Ալլահյարովը նաեւ նվեր ստացավ Ford Focus եւ 1 մլն ռուբլի:

 

 



© NEWS.am STYLE