Ինչպես են դիմավորելու Ամանորը Լյուբով Ուսպենսկայան ու երգչուհի Զառան

17:08   30 դեկտեմբերի, 2017

Այսօր կրկին  հայացքներս ուղղելու ենք երգչուհի Զառային, որը Սիրիայի ռուսական ռազմակայանում հանդես է եկել ամանորյա համերգի ժամանակ, ինչպես նաեւ Լյուբով Ուսպենսկայայի: Երկու կատարողներն էլ  «Սոբեսեդնիկ» պարբերականին պատմել են, թե ինչպես են դիմավորելու Ամանորը: 34-ամյա երգչուհի Զառան առաջին հերթին փորձում է տանը ստեղծել տոնական մթնոլորտ: Այս հարցում արվեստագետին, սովորաբար, օգնում են որդիները՝  յոթ տարեկան Դանիլն ու 5-ամյա Մաքսիմը:

«Ամանորի գիշերը, մենք, ինչպես բոլորը, պատրաստում ենք օլիվիե, «հարինգը մուշտակի մեջ», ինչպես նաեւ արեւելյան ուտեստներ», - ասում է երգչուհին: Իսկ տունը զարդարում ենք մանդարիններով: Հյուր եկեք մեզ, եւ ամանորյա տրամադրությունը պատրաստ է,քանի որ հրաշալի բուրմունք է տանը։

Ամբողջ ընտանիքով զարդարում ենք տոնածառը: Մեր տոնածառի շատ խաղալիքներից շատերն արդեն տասնամյակների պատմություն ունեն»: «Կաբրիոլետ»  հիթային կատարման հեղինակ Լյուբով Ուսպենսկայան  ամանորյա գիշերը տուն է հասնում այն ժամանակ, երբ ժամացույցը ծփում է 12-ը։Բայց արվեստագետին սա ոչ մի կաթիլ չի անհանգստացնում։ 

 «Դեկտեմբերի 31-ին հին ու բարի ավանդույթի համաձայն ես ելույթ եմ ունենում, իսկ համերգից հետո գնում տուն։ Որպես կանոն, Նոր տարի եմ մտնում այն ժամանակ, երբ տան ճանապարհին եմ։ Իմ շուրջ հրավառություններ են, ամեն ինչ փայլում է, իսկ ես մեքենայի մեջ եմ բացում շամպայնը եւ խմում»,-նշում է 63-ամյա աստղը։



© NEWS.am STYLE