Հելեն Միրենը Լոուրենս Օլիվիեի մրցանակ է ստացել

12:29   29 ապրիլի, 2013

Դերասանուհի Հելեն Միրենը Մեծ Բրիտանիայի հեղինակավոր թատերական պարգեւ է ստացել՝ Լոուրենս Օլիվիեի մրցանակ:

Ըստ Daily Mail-ի, դերասանուհուն պարգեւը շնորհվել է «Ունկնդրություն» ներկայացման մեջ Եղիսաբեթ II-ի դերի համար, որը պատմում է նրա ղեկավարման ընթացքում բրիտանական կառավարությունը գլխավորած 12 վարչապետերի հետ թագուհու հանդիպումների մասին: Մի քանի տարի առաջ Միրենը նաեւ «Օսկար» է ստացել «Թագուհին» ֆիլմում Եղիսաբեթ II-ի դերի համար:

Լոուրենս Օլիվիեի մրցանակաբաշխության 37-րդ ամենամյա արարողությունն անցկացվել է Քովենթ Գարդենում: Ամենաշատ մրցանակները ստացել է «Շան գիշերային խորհրդավոր սպանությունը» ներկայացումը, որը բեմադրվել է Մարկ Հեդոնի վեպի հիման վրա:



© NEWS.am STYLE