Դերասանուհի եւ մոդել Քամի Մորոնեն՝ Love advent-ի օրացույցում

14:41   30 դեկտեմբերի, 2017

Love պարբերականը հրապարակում է մոդելների մասնակցությամբ իր հերթական հոլովակը: Մինչեւ Ամանոր պարբերականն ամեն օր մեզ նոր տեսանյութով է ուրախացնում:

Ինչպես հայտնի է, Love advent-ի այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ իր ամբողջ բազմազանությամբ, որի կարգախոսն է Stay Strong («Ուժեղ մնա»): Այս անգամ գլխավոր դերում նկարահանվել է 20-ամյա դերասանուհի եւ մոդել Քամի Մորոնեն, որը հանդես է եկել բռնցքամարտիկի կերպարում:



© NEWS.am STYLE