Աշխարհի ամենահարուստ մոդելներից մեկը՝ Կարլի Քլոսը, ներկայացել է Love advent էրոտիկ օրացույցում

18:17   31 դեկտեմբերի, 2017

Love պարբերականը հրապարակել է իր ավանդական օրացույցի վերջին տեսահոլովակը: Դեկտեմբերի սկզբից յուրաքանչյուր օր ամսագիրը ուրախացնում էր մեզ մոդելների մասնակցությամբ տեսահոլովակներով: Այս տարվա Love advent օրացույցը նվիրված է կանացիությանը, օրացույցի կարգախոսն էր Stay Strong («Մնա ուժեղ») արտահայտությունը:

Օրացույցի այս տարվա վերջին տեսանյութում հայտնվել է աշխարհի ամենահարուստ սուպերմոդելներից մեկը՝ 25-ամյա Կարլի Քլոսը, որը ներկայացել է բասկետբոլիստուհու կերպարով:

«Ուժեղ լինելը սեքսուալ է. սա է այս տարվա օրացույցի իմաստը», - նշել է մոդելը:



© NEWS.am STYLE