Ջեսիկա Ալբան ու Քեշ Ուորենը երրորդ անգամ են ծնող դարձել

12:35   2 հունվարի, 2018

Այ սա իսկական ամանորյա նվեր է։ Ջեսիկա Ալբան ու Քեշ Ուորենը երրորդ անգամ են ծնող դարձել, ընդ որում 36-ամյա դերասանուհին դեկտեմբերի 31-ին որդի է լույս աշխարհ բերել։

«Հեյս Ալբա Ուորեն։ 31․12․17։ Լավագույն ամանորյա նվերը։ Ես ու Քեշն այնքան երջանիկ ենք։ Հեւենն ու Օնորը նույնպես սարսափելի ուրախ են,  որ կրտսեր որդի ունեն»,- ստորագրել է Ջեսիկան Instagram-ում հրապարակված լուսանկարը, որտեղ քնած նորածինն է պատկերված։

Հիշեցնենք, որ Ջեսիկա Ալբան ու 38-ամյա Քեշ Ուորենը սկսել են հարաբերությունները 2004-ին, «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2008-ի մայիսին ամուսնացել են Լոս Անջելեսում։ Նրանց առաջնեկը, դուստր Օնոր Մարին, լույս աշխարհ է եկել 2008-ի հունիսի 7-ին, իսկ նրա կրտսեր քույրը՝ Հևեն Գարները ծնվել է 2011-ի օօգոստոսի 13-ին։



© NEWS.am STYLE