Համացանցում հայտնվել է «Ազատության 50 երանգները» էրոտիկ դրամայի նոր թրեյլերը

15:01   2 հունվարի, 2018

Fifty Shades ալիքում ցուցադրվել է «Ազատության 50 երանգները» էրոտիկ դրամայի հերթական թրեյլերը։ Գլխավոր հերոսները, որոնց դերերը կատարել են Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը, հարսանիքից հետո մեկնում են ճամփորդության ու տուն են գնում։ Ջոնսոնի մարմնավորած կերպարը սկսում է խանդել իր ամուսնուն ճարտարապետի նկատմամբ  ,իսկ հետո սպառնալիքներ է ստանում հին ծանոթից։

Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Ֆոուլին։ Պրեմիերան կկայանա 2018-ի փետրվարի 8-ին։



© NEWS.am STYLE