Ձմեռային սննդակարգ

17:10   8 հունվարի, 2018

Ձմեռային սննդակարգը հարմար է թե՛ նիհարելու, թե՛ օրգանիզմն ամրապնդելու համար։ Այս սննդակարգը կօգնի կայունացնել օրգանիզմի նյութափոխանակությունն ու ամրապնդել իմունիտետը։ Ձմեռային սննդակարգը Ձեզ կազատի մի քանի ավելորդ կիլոգրամներից եւ, իհարկե, կօգնի շտկել կազմվածքը։

Ձմեռային սննդակարգին կարելի է հետեւել մեկ- երկու շաբաթ։ Այդ ընթացքում կարելի է հեշտությամբ նիհարել երկուսից հինգ կիլոգրամով։ Անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված սննդակարգ։

Ձմեռային սննդակարգի ճաշացանկը

Ճաշացանկը կարելի է կազմել՝ ըստ սեփական նախասիրությունների, թույլատրված մթերքների շրջանակում։ Անհրաժեշտ է սննդի մեջ գործածել բուսական ու կենդանական ճարպեր ու, իհարկե,  սպիտակուցներ։ Գլխավորը օրվա չափաբաժինը չգերազանցելն է։ Սպիտակուցները՝ 100 գրամ, ճարպերը՝ 30 գրամ։

Սննդակարգի համար անհրաժեշտ մթերքների ցանկը պետք է կազմված լինի ոչ յուղոտ ձկից, մսից, ոլոռազգիներից, ձվից, հնդկաձավարից, սոյայից ու թթվակաթնային մթերքներից՝ ցածր յուղայնությամբ։

Ճարպերի աղբյուրներն են սերուցքային կարագը, ձիթապտղի կամ արեւածաղկի յուղը, հունական ընկույզը ու սերմերը։

Ածխաջրերից թույլատրվում են տարեկանի ալյուրից ու թեփից հացը, վարսակաշիլան, ծլեցրած հացահատիկը։ Ու, իհարկե, մրգերը՝ խնձոր, նարինջ, կիվի, բանան, ծիրանաչիր, կիտրոն, սեւասալոր ու թուզ։

Կարելի է պատրաստել ըմպելիքներ՝ թուրմերի ու հյութերի տեսքով։

Կտրականապես արգելվում է գործածել կոնֆետ, խմորեղեն, շոկոլադ։

Արգելված ըմպելիքներ՝ սուրճ, գազավորված ըմպելիքներ, ալկոհոլային ըմպելիքներ ու պահածոյածված հյութեր։ Պետք է սնվել օրական չորսից վեց անգամ։ Ընթրել ամենաուշը ժամը 19-ին։

Իհարկե, չարժե նաեւ մոռանալ, որ ձմեռային սննդակարգի շնորհիվ նիհարելու արդյունքը ուղղակիորեն կապված է օրգանիզմի անհատական առանձնահատկությունների հետ։

Աղբյուրը՝ health.ru



© NEWS.am STYLE