Փերիս Հիլթոնը հայտարարել է Քրիս Զիլկայի հետ նշանադրության մասին

16:01   3 հունվարի, 2018

Փերիս Հիլթոնը հայտարարել է Քրիս Զիլկայի հետ նշանադրության մասին: Նրա 33-ամյա ընկերը 36-ամյա Փերիսին առաջարկություն է արել Կոլորադոյի Ասպենի լեռնադահուկային հանգստավայրում:

«Ես ասացի «այո»: Ես այնքան երջանիկ եմ եւ այնպես խռովահույզ, որ նշանվել եմ իմ ամբողջ կյանքի սիրո հետ: Իմ լավագույն ընկերոջ եւ հոգեկցի հետ: Ինձ համար բոլոր իմաստներով իդեալական մարդու հետ: Աներեւակայելիորեն նվիրված, հուսալի եւ բարի: Ես աշխարհում ամենահաջողակն եմ: Դու իմ երազանքն ես, որն իրականություն դարձավ: Շնորհակալություն, որ ինձ ցույց տվեցիր, որ հեքիաթը գոյություն ունի», - Քրիսին Instagram-ում դիմել է Փերիսը:

Հիշեցնենք, որ Փերիսն ու Քրիսը արդեն 2 տարի է՝ հանդիպում են, չնայած ծանոթացել են եւս 8 տարի առաջ. մինչեւ սիրավեպ սկսելը, նրանք երկար տարիներ ընկերություն են արել:

Փերիսի ընտրյալը, որի իսկական անունն է Սեթթլմայր, ծնվել է Օհայո նահանգի Ուորեն քաղաքում: Զիլկան մոր օրիորդական ազգանունն է, որը դերասանը վերցրել է որպես կեղծանուն:



© NEWS.am STYLE