ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

10:15   4 հունվարի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր կհասկանաք, որ սիրելիի հանդեպ ձեր զգացմունքները շատ փխրուն են եւ քնքուշ: Դուք պետք է անպայման այն փայփայեք, որպեսզի այն չկոտրվի իրենց վրա առավել վստահների մոտ: 

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի դիմել մի կարեւոր քայլի, որն արմատապես կփոխի ձեր հարաբերությունները: Այնպես որ, աշխատեք այնպես անել, որպեսզի չճնշեք նրան, քանի որ որոշումը պետք է առավելագույնս անկեղծ լինի նրա կողմից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս մնալ տանը, քանի որ օրը լի է անհաջողություններով: Օրինակ, տանից դուրս գալիս դուք կարող եք մոռանալ փակել ծորակն ու հարեւանի տունը օվկիանոսի կվերածեք: Դա ոչ ձեզ է պետք, ոչ էլ ձեր ընտանիքի անդամներին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հրաշալի պահեր եւ արկածներ կապրեք: Այնպես որ, չմոռանաք ձեզ հետ ֆոտոխցիկ վերցնել, որպեսզի ամեն ինչ ֆիքսեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի' ամաչեք օգնություն խնդրել ձեր սիրելիից: Դուք դրանով ցույց չեք տալիս ձեր թուլությունը կամ անօգնական լինելը: Պարզապես տվյալ իրավիճակում դուք միայնակ չեք կարողանա գործել:

ԿՈՒՅՍԵՐ

Փորձեք այսօր սիրելիին նամակ գրել: Կարեւոր չէ, որ դուք բաժանվել եք նրանից մի քանի ժամ առաջ: Պատկերացրեք, թե նրան որքան հաճելի կլինի ստանալ այդ նամակը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ստեղծված իրավիճակում միայն կարելի է վստահել ձեր սիրելի անձնավորությանը: Նույնիսկ եթե նրա գործողություններն ու խորհուրդները անտրամաբանական կթվան, միեւնույնն է, դուք չեք կարողանա ոչինչ փոխել: Ստիպված եք հաշտվել եւ սպասել վաղվան, երբ միգուցե հնարավոր կլինի ազատվել ձեր խնդիրներից:

ԿԱՐԻՃՆԵՐ

Հունվարի 5-ին միասին սենյակները, բնակարանը, տունը կամ աշխատասենյակը կարգի բերելու հիանալի օր է: Կարեւորը արդյունքն է, որը կօգնի նաեւ ի մի բերել ձեր մտքերն ու զգացմունքները եւ խուսափել վիճաբանություններից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Միայնակ մի մնացեք: Երկուսով ձեր խնդիրներն ավելի հեշտ կլինի լուծել, քան միայնակ: Ձեր սիրելի անձնավորությունը մեկը մյուսի հետեւից թարմ եւ օգտակար խորհուրդներ եւ մտքեր կտա, որոնք կօգնեն ճիշտ որոշում կայացնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Լարված շրջան է: Ձեր կյանքում արդեն էական փոփոխություններ են կատարվել, բայց առավել կարեւորները դեռ առջեւում են: Ավելի վստահ զգալու համար խնդրեք Նրան չխանգարել ձեզ: Իսկ եթե նա ցանկանում է ձեր կողքին լինել, ուրեմն թող լուռ հետեւի ձեր քայլերին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կարեւոր եւ վճռական որոշումները անսպասելիորեն կծնվեն ձեզ մոտ: Ձեր սիրելի անձնավորությունն անգամ կզարմանա, որ դուք այդքան հեշտությամբ նման ճիշտ եւ խելամիտ որոշումներ եք կայացնում: Վստահ կարող եք հետեւել ձեր ներքին ձայնին:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունն այսօր մեծ ուրախությամբ կհետեւ ձեր կատարած գործողություններին, քանի որ նա վստահ է, որ դուք միշտ ճիշտ քայլեր եք կատարում: Չնայած Նրա վստահությանը՝ դուք ժամանակ առ ժամանակ կերկմտեք եւ կկասկածեք արդյոք տեղին եւ ճիշտ եք անում ամեն ինչ:

 



© NEWS.am STYLE