Երեք նշան, որ դու պատրաստ չես նոր հարաբերությունների

16:34   8 հունվարի, 2018

Մշտապես սոցցանցերում ստուգում ես նրա էջերը

Facebook-ում նրա էջն ավելի հաճախ ես բացում, քան քո սեփականը: Սա առաջին նշանն է, որ դու շատ ես կարոտում քո նախկին սիրեցյալին: Ուզու՞մ ես նոր հարաբերություններ սկսել: Այդ դեպքում բավական է նրա ընկերների էջերում նրա հետ նոր լուսանկարներ փնտրես, ստուգես՝ ով ու քանի անգամ է նրան «լայք» դրել, եւ ում հետ է նա վերջերս ընկերացել, չէ՞ որ դու Շերլոք Հոլսմը չես ու ոչ էլ նույնիսկ բժիշկ Վաթսոնը: Եվ, առահասարակ, հնարավորինս հավզադեպ ստուգիր նրա էջերը: Եվ կհամոզվես՝ ժամանակը կանցնի, ու դու ինքդ կծիծաղես քո արածների վրա:

Ձեր սիրելի վայրերում մենակ զբոսնում ես

Հույս ունենալով վերհիշել լավ օրերն ու զգացողությունները, երբ դուք միասին երջանիկ էիք, դուք կարող եք հակառակ էֆեկտը ստանալ՝ տխրել ու հուսահատության գիրկն ընկնել:

Ապրում ես զանգի սպասումով

Դուք արդեն վաղուց եք բաժանվել, ու կարծես արդեն վերջակետ դնելու ժամանակն է, բայց նրա համարը դեռ գրանցված է քո հեռախոսում՝ որպես սիրելի համար: Եվ յուրաքանչյուր զանգից դու վեր ես թռչում՝ սպասելով, որ էկրանին կհայտնվի նրա հեռախոսահամարը, որը վաղուց անգիր ես արել: Եթե դու վերջնականապես հրաժարվել ես այդ հարաբերություններից, ուրեմն բավական է սպասես նրա զանգին, կամ ավելի լավ է՝ նրա համարը ջնջիր քո հեռախոսից:

Աղբյուրը՝ Hochu.ua



© NEWS.am STYLE