Փերիս Հիլթոնի ամուսնական մատանին երկու միլիոն դոլար արժե

22:03   3 հունվարի, 2018

Փերիս Հիլթոնը, ինչպես հայտնի է, հայտարարել է Քրիս Զիլկայի հետ նշանադրության մասին․ 33-ամյա Զիլքան 36-ամյա Փերիսին առաջարկություն է արել Քոլորադոյի Ասփեն առողջարանում։

People-ը գրում է, թե որքան է նշանդրեքի մատանուն համար ծախսել փեսացուն։ Մաանու հեղինակը ոսկերիչ-դիզայներ Մայքլ Գրինն է, որը հայտնի է, թե մատանու համար Զիլքան երկու միլիոն դոլար է ծախսել։

«Փերիսը նրան ասել էր, որ իրեն շատ է դուր տալիս մոր ադամանդը՝ արված տանձի ձեւով։ Երբ Քրիսը եկավ ինձ մոտ, դա հենց նրա գլխավոր խնդրանքն էր։ Ես մատանին պատրաստել եմ երկու օրում, քանի որ Քրիսին շտապ էր պետք՝ Ասփեն մեկնելու եւ առաջարկություն անելու համար։ Երբ նա բացեց տուփը, սկսեց ցնցվել»,- ասել է դիզայները։

Հիշեցնենք, որ Փերիսն ու Քրիսը արդեն 2 տարի է՝ հանդիպում են, չնայած ծանոթացել են եւս 8 տարի առաջ. մինչեւ սիրավեպ սկսելը, նրանք երկար տարիներ ընկերություն են արել:

Փերիսի ընտրյալը, որի իսկական անունն է Սեթթլմայր, ծնվել է Օհայո նահանգի Ուորեն քաղաքում: Զիլկան մոր օրիորդական ազգանունն է, որը դերասանը վերցրել է որպես կեղծանուն:



© NEWS.am STYLE