Քլոե Քարդաշյանը առաջին անգամ հայտնվել է հղիության մասին հայտնելուց հետո

16:35   4 հունվարի, 2018

Քլոե Քարդաշյանը հայտնվել է առաջին անգամ հղիության մասին հայտարարությունից հետո: Keeping Up With The Kardashians-ի 33-ամյա աստղը սպիտակ զգեստով  հայտնվել է Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ։

Քլոեն ասել է, որ ինքը դեռ  չգիտի երեխայի սեռը, եւ նա ու իր սիրելին՝ Տրիստան Թոմփսոնը, դեռ չեն որոշել երեխայի անունը: Իսկ Էլենը, իր հերթին, համոզվել է, որ Քլոեի քույրը՝ Քայլին հղի է:

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանը եւ նրա ընկեր բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը երեխայի են սպասում: Ռեալիթի շոուի աստղը հաստատել է տեղեկությունները՝ իր Instagram-ում լուսանկար հրապարակելով, որում կեցվածք է ընդունում կլորացած փորիկով:

«Իմ ամենամեծ երազանքն իրականացավ: Մենք երեխայի ենք սպասում: Ես ամբողջ կյանքում սպասում էի, բայց Բարձրյալն իր ծրագրերն ունի: Ես ընդամենը պետք է հույսս Նրա վրա դնեի: Չեմ կարողանում հավատալ, որ Տրիստանի եւ իմ սերը կյանք է վերարտադրել: Տրիստան, ամեն ինչի համար շնորհակալություն: Երբեք չեմ մոռանա, թե այս ամբողջ ընթացքում որքան հոգատար էիր: Իմ սեր, շնորհակալություն, որ ինձ երջանկացնում ես: Ես այնքան երջանիկ եմ, զգացմունքներով լեցուն, շնորհակալություն բոլորին դրական վերաբերմունքի եւ աջակցության համար»,- լուսանկարն այսպես է մակագրել Քիմ Քարդաշյանի քույրը:

 



© NEWS.am STYLE