Շքեղ Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են լցակայանում

13:02   5 հունվարի, 2018

Տարեմուտին Քիմ Քարդաշյանը ստիպել էր իր երկրպագուներին անհանգստանալ՝ հայտնելով, որ իր երկամյա որդի Սեյնթը թոքաբորբով է հիվանդացել եւ հոսպիտալացվել է:

Տղային դուրս են գրել դեկտեմբերի 31-ին, իսկ համացանցում ռեալիթի շոուի աստղին մեղադրել են, որ նա որդուն թողել է ու գնացել ամանորյա երեկույթի: Ինչին Քիմը պատասխանել է, որ հիվանդանոցում որդուց ոչ մի քայլ չի հեռացել, մինչեւ նրան տուն են բերել:

Ամեն դեպքում, Լոս Անջելեսում Քիմին լցակայանում են «բռնացրել»:

The Keeping Up With The Kardashians-ի աստղը հայտնվել է ամուսնու Yeezy Season 6 հավաքածուի կապույտ հանդերձանքով:

2017 թվականին աստղերը գնել էին 20 մլն դոլար արժողությամբ նոր առանձնատուն: Այնտեղ են տեղափոխվել միայն  մի քանի շաբաթ առաջ՝ այդ ամբողջ ժամանակ  այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։

TMZ-ը գրում է, որ եթե Քիմը եւ Քանյեն հանկարծ ցանկանան վաճառել իրենց առանձնատունը հիմա, ապա այն արդեն 60 մլն դոլար արժի շուկայում: Ճիշտ է՝ զույգը այդպիսի ցանկություն հստակ չի արտահայտել։

Նշենք, որ առանձնատանը կան  հսկայական երաժշտական ստուդիա, մի քանի ննջասենյակներ ու լողասենյակներ, սպա, գեղեցկության սրահներ, տնային կինոթատրոն, երկհարկանի մանկական սենյակ, բասկետբելի հրապարակ։

 

Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                                                                     Լուսանկարները՝ Splash


© NEWS.am STYLE