Ջասթին Թիմբերլեյքը նոր տեսահոլովակ է թողարկել

15:32   5 հունվարի, 2018

Ջասթին Թիմբերլեյքը տարին սկսել է պրեմիերաներով: Նա համացանցում նեկայացրել է իր երգերի նոր Man of the Woods ալբոմում ներառված Filthy երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մարկ Ռոմանեկը:

Ալբոմը երգիչն իր երկրպագոներին կներկայացնի փետրվարի 2-ին: Սակայն նրա արվեստի սիրահարներն արդեն հնարավորություն ունեն ունկնդրելու դրանում տեղ գտած երգերից մեկը:

Ջասթինը խոստովանել է, որ նոր ալբոմը ստեղծելուն իրեն ներշնչել են որդին և կինը, իր ընտանքիը, և որ այն մինչ օրս ձայնագրած իր ալբոմներից ամենաանձնականն է:

 



© NEWS.am STYLE