Քիմ Քարդաշյանը կիսամերկ է ներկայացել

13:04   6 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանը կիսամերկ է ներկայացել: 37-ամյա հայուհին հրապարակել է սեւ ու սպիտակ լուսանկար իր Instagram-ում, որտեղ ռեալիթի շոուի աստղը կիամերկ պառկած է անկողնու վրա։

«Վեր կաց եւ գործիր», - նկարագրության մեջ գրել է հայուհին։

2017 թվականին Քիմը եւ Քանյեն գնել էին 20 մլն դոլար արժողությամբ նոր առանձնատուն: Այնտեղ են տեղափոխվել միայն  մի քանի շաբաթ առաջ՝ այդ ամբողջ ժամանակ  այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։

TMZ-ը գրում է, որ եթե Քիմը եւ Քանյեն հանկարծ ցանկանան վաճառել իրենց առանձնատունը հիմա, ապա այն արդեն 60 մլն դոլար արժի շուկայում: Ճիշտ է՝ զույգը այդպիսի ցանկություն հստակ չի արտահայտել։

Նշենք, որ առանձնատանը կան  հսկայական երաժշտական ստուդիա, մի քանի ննջասենյակներ ու լողասենյակներ, սպա, գեղեցկության սրահներ, տնային կինոթատրոն, երկհարկանի մանկական սենյակ, բասկետբելի հրապարակ։



© NEWS.am STYLE