Անաստասիա Վոլոչկովան պարծեցել է նոր սիրեցյալով ու շքեղ մեքենայով

18:09   6 հունվարի, 2018

Անաստասիա Վոլոչկովան պարծեցել է նոր սիրեցյալով եւ շքեղ մեքենայով: Ռուսաստանցի բալետի պարուհին իր Instagram -ում հրապարակել է մի նկար, որտեղ Նաստյան գրկել է անհայտ տղամարդու: Լուսանկարն արվել է Շերեմետեւո օդանավակայանում:

Վոլոչկովան նաեւ պատմել է իր ամանորյա նվերի՝ սպիտակ «Մայբախ»-ի մասին։

«Սիրելիսներս, ձեզ դու՞ր են գալիս իմ հաջողությունները: Սպասեք: Պապարացիներ պետք չեն: Ավելի լավ է՝ ես ինքս՝ առաջին ձեռքից: Դա ավելի ազնիվ եւ ճշմարիտ է: Տեսեք: Սա ես եմ: Իրական եւ անկեղծ: Ուղեւորությունը դեպի Մալդիվներ նույպես իմն է: Ես գրում եմ ինքնաթիռից, որը նույնպես իմն է: Նվեր Մայբախը էլի իմն է: Սեւը նույնպես կլինի ներդաշնակության համար: Մի անհանգստացեք: Այն արդեն կա։ Իմ սիրելի սպիտակ վարդերը նույպես ինձ համար են: Եվ իմը: Իմ սիրելիի մարդու գրկախառնությունները նույպես իմն են: Սպորտային կոստյումը անձամբ եմ նվիրել, մի՛ նյարդայնացեք: Նվիրեք ձեզ հարազատներին բարություն: Եթե կա... Իրական .. Այնպես որ, երջանկությունը ինձ համար է: Սիրում եմ ձեզ, իմ սիրելիներ»,-գրել է Վոլոչկովան նկարի նկարագրությունում:



© NEWS.am STYLE