Տոնական համերգ Ազատության հրապարակում, հնդկացիները եւ ազգային զբոսահանդեսը Երեւանում

20:29   6 հունվարի, 2018

Ազատության հրապարակում այսօր Սուրբ Ծնունդին նվիրված համերգ տեղի ունեցավ:

NEWS.am STYLE-ը չէր կարող անտարբեր անցնել այս իրադարձության կողքով եւ ուղեւորվեց այն նկարահանելու, որը բավական հաջող էր: Պարզապես Սուրբ Ծնունդին նվիրված համերգով հետաքրքվածներն ընդամենը 10-15 հոգի էին:

Ազատության հրապարակից մի փոքր ներքեւ թեժ ուրախանում էին հնդկացիները (կամ նրանց նման ուսանողները): Այստեղ մարդիկ ավելի շատ էին:

Էլ չենք ասում այն մասին, որ համերգ էր կազմակերպվել նաեւ Հյուսիսային պողոտայի սուրբծննդյան տնակների մոտ, որտեղ նույնպես շատ մարդ կար, քան Ազատության հրապարակում:



© NEWS.am STYLE