ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:33   7 հունվարի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր դուք շատ դժվարությամբ կհասկանաք ձեր սիրելի անձնավորությանը, քանի որ նա չի գնահատի ձեր հումորի զգացումը: Ձեր կատակները ծիծաղելի եւ ընդունելի չեն լինի նրա համար: Կարելի է այսօր խուսափել կատակելուց:

ՑԼԵՐ

Դժբախտաբար ձեզ համար հարազատ եւ մտերիմ մեկին կորցնելու կամ նրա հետ վիճելու հավանականությունը շատ մեծ է այսօր: Ամեն ինչ շատ ավելի վատ վերջաբան կունենա, եթե  կորցնեք ձեր զսպվածությունը եւ սթափ միտքը: Միգուցե այսօր պետք է փորձել հետեւողական լինել եւ ավելի զգույշ քայլեր կատարել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր փորձեք որքան հնարավոր է քիչ ժամանակ անցկացնել ձեր սիրելի էակի հետ: Թույլ տվեք եւ ձեզ, եւ նրան, փոքր-ինչ հանգստանալ իրարից, լիցքավորվել նոր ու թարմ տպավորություններով եւ բուռն զգացողություններով: Հավատացեք, դրանք միայն կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետինների ընտանեկան բյուջեում մեծ դեֆիցիտ է լինելու: Իսկ ի՞նչ կարելի է անել: Աստղերը խորհուրդ են տալիս վերանայել ձեր հաշվարկները կամ մեկ այլ հաշվապահի ընդունել աշխատանքի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր յուրօրինակ պատասխանատավություն կզգաք ձեր սիրելի անձնավորության համար: Ընդ որում՝ պատասխանատվությունն այնքան մեծ կլինի, որ հնարավոր է վախեցնի Նրան: Մի խոսքով, ամեն ինչ ձեր ձեռքերում է. խելամիտ քայլեր արեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կսկսի խախտել այն կանոնները, որոնք դուք եք հաստատել: Նրա պահելաձեւը կանհանգստացնի ձեզ: Իհարկե, դժվար է ասել, թե ինչ հետեւություններ կանեք դուք, սակայն ցանկացած եզրակացություն պետք է ապացույցների եւ փաստարկների հիման վրա լինի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ առաջնորդելու է միայն մեկ միտք՝ ձեր տեսակետը ամենաճիշտ է: Իսկ դուք փորձելու եք կիսվել ձեր կարծիքով եւ թելադրել այն: Սակայն ձեր ընտրյալը հնարավոր է չհամաձայնի ձեզ հետ եւ արդյուքնում ջանքերն ապարդյուն կլինեն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակն իր տեսակետը մի քանի անգամ կկրկնի, քանի որ նա կարծում է, որ հենց դա է ճիշտ եւ միակ տարբերակը, իսկ դուք այնքան էլ չեք համաձայնի նրա հետ: Սակայն պետք է ամեն ինչ գեղեցիկ եւ չափի մեջ լինի, այլապես նյարդային պոռթկումը անխուսափելի է:  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հարկավոր է մտածել՝ չարժե՞ արդյոք ավելի մտերմանալ ձեր սիրելի անձնավորության հետ, եւս մեկ քայլ անել նրան ավելի մոտ լինելու համար: Միգուցե հարաբերությունների նոր փուլ սկսելու ժամանակն է: Ի դեպ, այն շատ  ավելի հաճելի կլինի ձեզ համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր սիրելի էակը համոզված կլինի, որ իր բոլոր քայլերը շատ ճիշտ են, եւ դրանք դրական ազդեցություն կունենան հարաբերությունների հետագա զարգացման վրա: Եթե դուք նույնպես համոզված եք, որ Նա իրավացի է, ուրեմն հետեւեք ձեր ընտրյալին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Իրադարձություններով լի օր է սպասվում Ջրհոսներին:  Ակնհայտ է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ինչ-ինչ սխալ քայլեր եք արել, որոնց համար հարկավոր է հենց այսօր պատասխան տալ: Եվ ձեր մտերիմների սերն ու հարգանքը վերականգնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրել:

ՁԿՆԵՐ

Այսօր հարկավոր է ստիպել Նրան խանդել ձեզ. սակայն հիշեք՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Այո, զգացմունքները փոքր-ինչ բորբոքելու ճիշտ ժամանակն է: Օգտվեք առիթից:

 



© NEWS.am STYLE