5 տարբերություն կապվածության եւ խորը զգացմունքների միջեւ

13:05   7 հունվարի, 2018

1. Սերը կիրք է, կապվածությունը` անտարբերություն 
Այստեղ խոսքը հրաժեշտի ընթացքում պահվածքի մասին է: Ասում են` սիրուն ամենամոտ զգացումն ատելության զգացումն է, ահա թե ինչու բաժանումից հետո այդ ամբողջ գեղեցիկ, անկեղծ սերը ատելության է վերածվում: Երբ դուք ուղղակի կապված եք մարդուն, երբեք այդպես չեք ջղայնանում: Ձեզ անհանգստություն կամ նյարդայնություն է պատում, բայց այդ տագնապալի զգացումները ձեզ չեն մղում այնպիսի ուժեղ ու նշանակալի մի բանի, որպիսին ատելությունն է:

2. Սերը պայմաններ չի ճանաչում, կապվածությունը եսասիրական է 
Երբ դուք սիրում եք, ձեր մտքերը նվիրված են այդ մարդուն: Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկի պահանջմունքները ձերից ավելի կարեւոր են դառնում: Միակ պատճառը, որի համար դուք նոր մահճակալ եք գնում, այն է, որ այժմ կա մեկը, որի հետ այն կարող եք կիսել: Այն ամենը, ինչ անում եք ձեր զուգընկերոջ համար, մի քիչ ուղղված է նաեւ ձեր հաճույքին:

3. Սերը բարդ է, կապվածությունը բարդ է սոսկ այն դեպքում, երբ դուք միասին չեք 
Իսկական սիրո մեջ ամեն ինչ բարդ է: Դուք կարծում եք, թե դա պետք է հեշտ լինի, որովհետեւ սերն այնքան մաքուր եւ գեղեցիկ է, բայց նշանակալի եւ կյանքը փոխող ամեն ինչ ջանքեր է պահանջում: Դուք պետք է նպաստեք հարաբերությունների աճին եւ ամրապնդմանը: Ինչ վերաբերում է կապվածությանը, այդտեղ աճեցնելու բան չկա: Ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է սոսկ նրա վրա, թե դուք որքան հաճախ կարող եք հանդիպել շաբաթվա ընթացքում: Դուք այդ մարդու կարիքն ունեք, ինչպես որ օգնության կարիք են ունենում: Այդ հարաբերությունները չեն աճում, չեն ծաղկում, այլ ձեւեր չեն ընդունում: Ինչպես թմրանյութի ազդեցության դեպքում, ազդեցությունը երկար չէ եւ վաղ թե ուշ ձեզ բաց կթողնի:

4. Սերն ազատություն է, կապվածությունը` բանտ 
Երբ դուք սիրում եք, կարիք չունեք մարդուն մշտապես տեսադաշտում պահելու, որպեսզի ձեզ անվտանգ զգաք: Դուք կարիք չունեք մարդու կողքին լինելու` հասկանալու, թե նա ինչ է զգում: 
Դուք երբեք չեք կասկածում այդ մարդու պատասխան սիրուն եւ չեք տառապում խանդից: Իսկ երբ դուք կապվածություն եք զգում, դուք զուգընկերոջ զգացմունքների իրական ընկալում չունեք, որովհետեւ ի վիճակի եք նորմայի մեջ լինել միայն նրա անմիջական ներկայությամբ: Երբ դուք միասին չեք, չեք կարող ազատվել այն սեւեռուն գաղափարից, թե նա ում հետ է ժամանակ անցկացնում: 
Եթե այդ մարդն ընդամենը կապված է ձեզ, միթե դա չի նշանակում, որ խոշոր հաշվով նրա համար մեկ է, թե ում կապվի:

5. Սերն ընդլայնում է սահմանները, կապվածությունը շրջանակի մեջ է դնում
Այս կյանքում ոչինչ չի կարող ամենակարողության այնպիսի զգացում ներշնչել, ինչպես իրական սերը: Այն ազատության լիովին նոր ընկալում է տալիս, թարմացնում է եւ էներգիայով լցնում: 
Դուք ողջ եք եւ պատրաստ եք նվաճել աշխարհը: Իսկ կապվածությունը վերաճում է հանուն իշխանության հասարակ պայքարի: Ձեզ մշտապես անհրաժեշտ է ձեր նշանակության հաստատում: Դուք պետք է ամեն ինչ վերահսկողության տակ պահեք եւ «ձեռնաշղթայի» յուրօրինակ բանալին մշտապես ձեր ձեռքում է:

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE