Բրեդ Փիթը 100 հազար դոլար է առաջարկել Էմիլյա Քլարքի հետ «Գահերի խաղը» համատեղ դիտելու համար

15:07   7 հունվարի, 2018

Երեկ երեկոյան Շոն Փենը բարեգործական երեկույթ է կազմակերպել, որի նպատակը դրամահավաքն էր իր Sean Penn & Friends Haiti Rising հիմնադրամի համար (2 տարի առաջ Հաիթիում ողբերգություն էր տեղի ունեցել: Երկրաշարժը խլել էր ավելի քան 222 հազար մարդու կյանք, եւս մոտ 310 հազար հաիթցիներ տուժել էին):

Բարեգործական երեկույթն անցկացվել է Հոլիվուդում, որին մասնակցել է Բրեդ Փիթը, ինչպես նաեւ «Գահերի խաղը» սերիալի հերոսներ Էմիլյա Քլարքը եւ Քիտ Հարինգթոնը:

Վերջինները հենց այնպես չէին եկել: Դերասաններն իրենք են աճուրդային լոտ դարձել: Ինչպես հայտնում է Variety-ն, աճուրդի է դրվել կինոնկարի հերոսներ Էմիլյա Քլարքի եւ Քիտ Հարինգթոնի հետ սերիալի սերիաներից մեկի համատեղ դիտման հնարավորությունը:

Փիթը պատրաստ էր 100 հազար դոլար վճարել Էմիլյայի հետ սերիայի համատեղ դիտման համար, սակայն պարտվել է, քանի որ ինչ-որ մեկը (անունը չի հրապարակվում) վճարել է 160 հազար դոլար:

Ի դեպ, ինքը՝ Էմիլյան 90 հազար դոլարով ձեռք է բերել աճուրդի դրված Ջոշ Սմիթի նկարը:



© NEWS.am STYLE