Փերիս Հիլթոնը Քիմ Քարդաշյանին կհրավիրի իր հարսանիքին

11:04   8 հունվարի, 2018

Ժամանակին նրանք ընկերուհիներ էին, հետո դարձան թշնամիներ, այնուհետեւ նորից մտերմացան։ Խոսքը Փերիս Հիլթոնի ու Քիմ Քարդաշյանի մասին է։ Փերիսը ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել Քիմի հանրաճանաչության հետ, բայց վեճերը մնացել են անցյալում, եւ Քիմն ու Փերիսն աստիճանաբար վերականգնում են իրենց ընկերությունը։  

Քրիս Զիլկան, ինչպես հայտնի է, առաջարկություն է արել Հիլթոնին՝ նվիրելով նրան երկու միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանի։

Աստղերը պատրաստվում են իրենց հարսանիքին, իսկ TMZ-ի պապարացիները Փերիսին «որսացել են» Արեւմտյան Հոլիվուդի Craig's ռեստորանից դուրս գալու պահին։ Լրագրողները հնարավորությունը բաց չեն թողել Փերիսին հարցնելու՝ արդյոք նա մտադիր է Քիմին հրավիրել իր հարսանիքին, ինչին Հիլթոնը հաստատական պատասխան է տվել։

Ի դեպ, Փերիսն արդեն սկսում է պատրաստվել հարսանիքին, այնպես որ՝ հանդիսավոր արարողությունը սարերի հետեւում չէ։



© NEWS.am STYLE