Ինչպես եւ որտեղ են դիմավորել Ամանորը Սիրուշոն, Մերի Մակարյանը, Անժելա Սարգսյանը եւ այլք

10:45   8 հունվարի, 2018

Տոնական օրերն ավարտվեցին, սակայն սոցցանցերում ամանորյա լուսանկարները շարունակում են մնալ թրենդում։

Հայ հայտնիներն իրենց Instagram-ներում երկրպագուների հետ կիսվում են տոնական լուսանկարներով, որից պարզ է դառնում, թե ով որտեղ, ինչպես եւ ում հետ է դիմավորել 2018 թվականը։

Եվ այսպես, ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ Ամանորը դիմավորել է Տանզանիայում։

Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել ժամանցային վայրերից մեկից։

Շքեղ զգեստով Լուսինեն կեցվածք է ընդունել իր ամուսնու, դստեր, ինչպես նաեւ՝ մայրիկի եւ քույրիկի դուստրերի հետ, ապա ամուսնու եւ աղջկա հետ մեկնել Ծաղկաձոր։

Սիրուշոն Ամանորը դիմավորել է Հայաստանից հեռու։ Նա օդանավակայանից լուսանկար էր հրապարակել ամուսնու եւ որդիների հետ՝ նշելով, որ մեկնում է հանգստի։

Անժելա Սարգսյանն ԱՄՆ-ում դիմավորել է Նոր տարին ռեստորանում՝ դստեր եւ ընկերների հետ։

Վերջերս Միացյալ Նահանգներում ամուսնացած Մերի Մակարյանն էլ տարեմուտը նշել է տանը։

Նրա կողքին է եղել նաեւ մայրը։



© NEWS.am STYLE