«Ոսկե Գլոբուս 2018». Ռիկի Մարտինը ներկայացել է հայկական արմատներով իր բոյֆրենդի հետ եւ հայտարարել հարսանիքի մասին

13:04   8 հունվարի, 2018

«Ոսկե Գլոբուս 2018» մրցանակաբաշխության արարողությունը Լոս Անջելեսում ավարտվել է, հաղթողներն արդեն հայտնի են, իսկ մենք շարունակում ենք դիտարկել աստղերի կերպարները:

Կարմիր գորգի վրա հայտնված սեւազգեստ աստղերին արդեն ներկայացրել ենք, այժմ մեր ուշադրությունը սեւեռել ենք Ռիկի Մարտինի վրա, որը հանրությանը ներկայացել է հայկական արմատներ ունեցող իր բոյֆրենդի՝ Ջվան Հովսեփի հետ (Ռիկին նկարչի հետ նշանադրության մասին անցյալ տարի էր հայտնել):


46-ամյա երգիչն ամբողջությամբ սեւ էր հագել, իսկ, ահա, նրա սիրեցյալը սպիտակ վերնաշապիկ էր ընտրել:


«Ես ցանկանում եմ մեծ ընտանիք ունենալ: Ես 2 երեխա ունեմ (9-ամյա Վալենտինոն եւ Մաթեոն), բայց ես ուզում եմ շատ երեխաներ ունենալ: Իմ կյանքում հիմա չափից ավելի շատ բան է տեղի ունենում, ես հարսանիքի եմ պատրաստվում եւ շատ աշխատանք ունեմ, բայց շուտով ամեն ինչ կկարգավորվի, եւ մենք էլի երեխաների որդեգրելու պատրաստ կլինենք»,- կարմիր գորգի վրա լրագրողների հետ զրույցում ասել է երգիչը:

Աղբյուրը՝  Enews



© NEWS.am STYLE