«Դժվար է ապրել մի կերպարով, որը ստեղծել ես». այսօր ծնվել է Էլվիս Փրեսլին (ֆոտո/վիդեո)

14:50   8 հունվարի, 2018

Այսօր՝ հունարի 8-ին, ծնվել է Ռոքն ռոլի արքան՝ ամերիկացի հայտնի երգիչ եւ դերասան Էլվիս Փրեսլին: Լեգենդար երաժիշտն այսօր կդառնար 83 տարեկան: Փրեսլին մահացել է 1977 թ-ին՝ 42 տարեկան հասակում:

Իր կարճատեւ կյանքի ընթացքում երգիչն այնքան նորամուծություններ է բերել երաժշտական աշխարհ, որ նրան հիշում են մինչ օրս՝ նրա կերպարն ընդուօրինակում են շատերը, նրանից ոգեշնչվում են, նրա երգերը հնչում են երաժշտական տարբեր նախագծերի ժամանակ: Այսօր NEWS.am STYLE-ը վերհիշել է ոչ միայն Էլվիսի երգերը, այլեւ նրա արտահայտած հայտնի մտքերից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես չեմ փորձում երեւալ սեքսուալ: Դա ուղղակի իմ արտահայտվելու միջոցն է, երբ ես շարժվում եմ»:

«Ճշմարտությունը նման է արեւի: Դու կարող ես լռեցնել նրան կարճ ժամանկով, բայց այն նորից դուրս է գալիս»:

«Ռիթմը մի բան է, որը կամ ունենում ես, կամ՝ ոչ: Բայց երբ այն կա քո մեջ, դու ամբողջությամբ տրվում ես դրան»:

«Ես երբեք չեմ սպասել, որ կարեւոր մարդ պիտի դառնամ»:

«Բանակը սովորեցնում է տղաներին տղամարդու պես մտածել»:

«Մարդկանց հետաքրքիր է՝ որտեղից եմ վերցրել իմ երաժշտական ոճը: Ես այն ոչ մեկից չեմ ընդօրինակել»:

«Իմիջը մի բան է, իսկ մարդկային էությունը՝ մեկ այլ բան: Դժվար է ապրել մի կերպարով, որը ստեղծել ես»:

«Երբ երեխա էի, գիտեի, որ մի բան է ինձ հետ կատարվելու, բայց չգիտեի՝ ինչ...»:

«Ավագ դպրոցն ավարտելուց հետո ես բեռնատար եմ վարել»:

«Չեմ կարծում, թե մարդկանց համար ես վատն եմ: Եթե այդպես կարծեի, ես կթողնեի ամեն ինչ եւ կրկին բեռնատար կվարեի»:

«Ես հասկացել եմ, թե որքան կարեւոր է մարդկանց զվարճացնելը»:



© NEWS.am STYLE