Գուֆը եւ Քեթի Թոփուրիան դարձյալ միասի՞ն են հանգստանում

16:10   8 հունվարի, 2018

Գուֆի եւ Քեթի Թոփուրիայի սիրավեպի մասին սկսել էին խոսել դեռեւս երկու տարի առաջ, երբ Քեթիին ամուսնուն դավաճանելու մեջ էին կասկածում: A'studio խմբի մեներգչուհին եւ հանրահայտ ռեփերը միասին հանգստացել էին Թաիլանդում, ինչը հետագայում հերքել էին, չնայած աղմուկից հետո Թոփուրիան ամուսնուց բաժանվեց, իսկ երաժիշտը հրաժեշտ տվեց այդ ժամանակ իր ընկերուհուն:

Ինչպես հայտնում է Starhit-ը, սոցցանցերի բաժանորդները կասկածում են, որ ե՛ւ Քեթի Թոփուրիան, ե՛ւ Գուֆը դարձյալ հանգստանում Թաիլանդում՝ միասին: Բամբասանքի նոր ալիքի պատճառն են դարձել հայտնիների սոցցանցերում հրապարակված լուսանկարները եւ մեկնաբանությունները:

Ասում են, որ Քեթին Գուֆին նույնիսկ իր ընտանիքի հետ է ծանոթացրել, իսկ երբեմն նրա հետ ընթրում է վրացական ռեստորաններում:

Հիմա Քեթին եւ Գուֆը հանգստանում են: Նա ծնողների հետ Թաիլանդում է, փոփ խմբի մեներգչուհին եւս հաճույք է վայելում շոգ երկրների լողափերում: Թոփուրիան տեղադրել է օվկիանոսի ֆոնին կատարված լուսանկար՝ առանց մակագրելու եւ աշխարհագրությունը նշելու: Գուֆը լուսանկարը մեկնաբանել է՝ գրելով. «Այս որտե՞ղ ես»: Եվ նույն պահին տասնյակ պատասխան է ստացել, սակայն ոչ Քեթիից, այլ բաժանորդներից: Երկրպագուները համոզված են, որ այս հարցով Ալեքսեյը փորձում է ընդամենը քողարկել այն փաստը, որ Քեթիի հետ միեւնույն վայրում է հանգստանում, ինչպես նաեւ նրան իր ծնողների հետ է ծանոթացրել:


Երկրպագուներն անկեղծորեն չեն հասկանում՝ ինչու նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց հարաբերությունները գաղտնազերծել:



© NEWS.am STYLE