«Ես երբեք չեմ սիրել իմ ձայնը». Դեւիդ Բոուին այսօր կդառնար 71 տարեկան (ֆոտո/վիդեո)

17:45   8 հունվարի, 2018

Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ եւ երգերի հեղինակ Դեւիդ Բոուին այսօր՝ հունվարի 8-ին, կդառնար 71 տարեկան: Երգիչը կյանքից հեռացավ 2016 թ-ի հունվարին, սակայն Բոուին այն աստղերի շարքին է դասվում, որոնք իրենց նորամուծությունների ու ստեղծած կերպարի շնորհիվ «ապրում են» նաեւ մահվանից հետո:

NEWS.am STYLE-ն այսօր առանձնացրել է հայտնի երաժիշտի ոչ պակաս հայտնի մտքերից մի քանիսը:

«Վաղվա օրը պատկանում է նրանց, ովքեր լսում են դրա գալը»:

«Իմ կատարած աշխատանքով ես ցանկանում եմ նորություն ներկայացնել»:

«Ես միշտ մի տարօրինակ կարիք եմ զգում՝ տարբերվել մյուս մարդկանցից»:

«Ես հաճախ եմ փոխում իմ կարծիքը: Սովորաբար, ինքս չեմ համաձայնվում իմ ասածների հետ: Ես ահավոր սուտասան եմ»:

«Ես երբեք չեմ սիրել իմ ձայնը»:

«Երբ մեծանում ես, երկու կարեւոր հարց է քեզ սկսում տանջել՝ որքա՞ն երկար ես ապրելու, եւ ի՞նչ պետք է անես մնացած տարիների ընթացքում»:

«Ես միշտ զարմանում եմ, երբ մարդիկ ինձ լուրջ են ընդունում: Ես ինքս էլ ինձ լուրջ չեմ վերաբերվում»:

«Ես ցանկացել եմ ապացուցել, որ երաժշտությունը հզոր ուժ է»:

«Միգուցե, կարծեք, թե աշխարհում ավելի իդեալական բան չկա, քան ռոք աստղի ու սուպերմոդելի ամուսնությունը: Այո, դուք ճիշտ եք»:

«Ես այնքան հաճախակի եմ ինձ համար նոր կերպար հնարել, որ չեմ զարմանա, եթե պարզվի, որ իմ կարիերան սկսել եմ՝ որպես մի գեր կորեացի կին»:



© NEWS.am STYLE