Հարսանեկան տարօրինակ ավանդույթներ՝ թագավորական ընտանիքում

18:35   8 հունվարի, 2018

Մինչ Մեծ Բրիտանիան եւ, ինչու՝ ոչ, ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում է արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին, որը տեղի է ունենալու մայիսի 19-ին, մամուլը շարունակում է քննարկել թագավորական ընտանիքի ավանդույթները եւ կանխագուշակել, թե ինչ է սպասվում 36-ամյա ամերիկացի դերասանուհուն։

Cosmopolitan.com-ը հոդված է հրապարակել բրիտանական թագավորական ընտանիքի հարսանեկան ավանդույթների մասին։

Նախ, սկսենք նրանից, որ արքայական ընտանիքի հարսնացուն պարտադիր պետք է ճերմակ զգեստ հագնի։ Եվ այդ ավանդույթն, ի դեպ, Անգլիայի թագուհի Վիկտորյան է ներմուծել դեռեւս 1840 թվականին։

Թագավորական ընտանիքը պետք է անպայման պաշտոնական հայտարարություն անի նշանադրության մասին, որից հետո զույգը պետք է ծավալուն հարցազրույց տա։

Սակայն մինչ սա, թագուհին պետք է իր հավանությունը տա հարսնացուին։ Ի դեպ, ասում են, որ մինչ Հարիից ամուսնության առաջարկություն ստանալը, Մեգան Մարքլը մի քանի անգամ հրավիրվել է պալատ։

Հարսանիքի հրավերը թագուհին անձամբ է ուղարկում։ Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքից առաջ թագուհի Եղիզաբեթ 2-րդը 1900 հրավիրատոմս է ուղարկել։

Պսակադրության ժամանակ արքայական ընտանիքը եկեղեցում նստում է աջ կողմում։ Ի դեպ, արքայական կանոնակարգի համաձայն՝ արգելվում է ամուսնանալ այլ կրոնի պատկանող անձանց հետ։ Այդ իսկ պատճառով, նախքան ամուսնությունը Մեգան Մարքլը կրոնափոխ կլինի՝ դառնալով բողոքական։

Հարսանիքին երկու տորթ է լինում, որի կտորները հետո փոստով ուղարկվում են հյուրերին՝ ի նշան շնորհակալության։

Հարսանիքի կին հյուրերը պարտադիր պետք է գլխարկ կրեն։

Իսկ հարսնացուի գլխին պետք է անպայման թագ լինի։

Հարսնացուի ծաղկեփունջը պարտադիր պետք է բաղկացած լինի «սիրո բույսից» եւ myrtle կոչվող ծաղիկներից։

Փունջն, ի դեպ, հարսնացուն պետք է թողնի «Անհայտ զինվորի» հուշարձանի մոտ։

Հարսանիքից անմիջապես հետո նորապսակները պետք է ողջունեն ներկաներին Բուքինգհեմյան պալատի պատշգամբից։



© NEWS.am STYLE