Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի առանձնատունը հարդարել է հայտնի դիզայներ Աքսել Վերվորդը

19:05   8 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բոլորովին վերջերս իրենց նոր առանձնատուն են տեղափոխվել, որը 2014 թվականին ձեռք են բերել 20 մլն դոլարով:

Տան վերանորոգումը տեւել է գրեթե չորս տարի, որի համար զույգը 20 մլն դոլար է ծախսել: Ներկայումս առանձնատունը շուկայում 60 մլն դոլար է գնահատվում։ Բայց զույգն, իհարկե, ամենեւին մտադիր չէ այն վաճառել:

Ինչպես հայտնում է TMZ-ն, առանձնատան ներքին դիզայնի վրա աշխատել է հայտնի բելգիացի հնահավաք եւ դիզայներ Աքսել Վերվորդը, որի երկրպագուն է Քանյե Ուեսթը:


Աքսելը հայտնի է աշխատանքի հանդեպ իր միմիմալիստական մոտեցմամբ, այնպես որ՝ կարելի է սպասել, որ աստղերի նոր առանձնատանը բավականին շատ ազատ տարածքներ կլինեն: Դիզայների ոճին հատուկ է «պատմության եւ անվերջության խառնուրդը»:

Նշենք, որ առանձնատանը հսկայական երաժշտական ստուդիա կա, մի քանի ննջասենյակ եւ լոգասենյակներ, սպա, գեղեցկության սրահ, տնային կինոթատրոն, երկհարկանի մանկական սենյակ, բասկետբոլի հրապարակ:



© NEWS.am STYLE