«Ոսկե Գլոբուս 2018». աստղերի ստացված ու չստացված կերպարներն ըստ դիզայներ Արմինե Մարտիրոսյանի (ֆոտո)

21:05   8 հունվարի, 2018

«Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության 75-րդ արարողությունն արդեն անցյալում է: NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացրել է տարվա լավագույններին՝ անդրադառնալով նաեւ կարմիր գորգին փայլող աստղերին եւ նրանց կերպարներին: Ի դեպ, այս տարի հայտնիները համատարած կրել են սեւ հագուստ՝ արտահայտելով իրենց բողոքը Հոլիվուդում սեռական բռնությունների դեմ:

Այնուամենայնիվ, ինչպես յուրաքանչյուր տարի՝ այս տարի էլ որոշ աստղեր առավել փայլեցին, քան մյուսները, ոմանք էլ ներկայացան համեմատաբար ոչ այնքան ստացված կերպարներով: Որո՞նք են այս տարվա մրցանակաբաշխության ստացված եւ չստացված կերպարները: NEWS.am STYLE-ն այս հարցով դիմել է դիզայներ Արմինե Մարտիրոսյանին, որին խնդրել ենք առանձնացնել իրեն դուր եկած եւ ոչ այնքան տպավորած կերպարները:

«Ամեն տարի բոլորն անհամբերությամբ են սպասում, թե ինչ տեսքով են աստղերը ներկայանալու հերթական մրցանակաբաշխությանը: Այդ թեման հաճախ շարունակում է ակտուալ լինել նաեւ մրցանակաբաշխությունից հետո: Այդ պատճառով, կարծում եմ, այս տարի աստղերը իրենց բողոքն արտահայտելու համար շատ հարմար տարբերակ էին գտել՝ խոսելով ոչ թե բառերով, այլ կերպարներով: Սա այն պահը չէր, երբ հարկավոր էր առանձնանալ, եւ աստղային ոճաբանները եւս լուրջ էին մոտեցել այդ հարցին: Բացի այն, որ բոլորն ընտրել էին սեւ գույնը, նկատելի է նաեւ, որ գրեթե բոլոր զգեստներում առկա է դասական խստությունը՝ կոստյումային էլեմենտներ, ոմանց դեպքում նաեւ տաբատային լուծումներ, ինչն այդ բողքի թեմայի հետ ակտուալ էր»,-ասում է Արմինեն:

Որպես լավագույն կերպարներ դիզայներն առանձնացրեց

Դակոտա Ջոնսոնին

Ջեսիկա Բիլին

Անջելինա Ջոլիին

Ջիլիան Անդերսոնին 

Դեբրա Մեսինգին

Արմինեի վատագույն հնգյակում են հայտնվել հետեւյալ աստղերը՝

Հոլի Բերի

Սառա Ջեսիկա Փարքեր

Միլի Բոբի Բրաուն 

Մեգի Ջիլենհալ 

Մենդի Մուր 

«Այս հինգ աստղային look-երն, ըստ իս, չստացված են, քանի որ մի քանիսում զգեստի եւ մարմնի համաչափությունը սխալ է ընտրված, ինչի արդյունքում ընդգծվել են թերությունները: Մյուս տարբերակներում էլ զգեստի համար այնպիսի կտոր է ընտրված, որը լուսակարում լավ անկյունից ցույց չի տալիս տվյալ աստղին»,-իր ընտրությունն այսպես մեկնաբանեց Արմինեն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE