Մեգան Մարքլի եղբայրն իր ընկերուհու հետ սկանդալի կենտրոնում է հայտնվել

22:32   8 հունվարի, 2018

Արքայազն Հարիի հարսնացուն՝ Մեգան Մարքլը, կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել: ԶԼՄ ներկայացուցիչները բաց չեն թողնում նրա անվան հետ կապված ոչ մի իրադարձություն և անմիջապես հանրայնացնում են այն: Մի քանի ամսից՝ մայիսին, կկայանա Մեգան Մարքլի և արքայազն Հարիի պսակադրության արարողությունը: Իսկ մինչ այդ լրագրողները փորձում են բոլոր հնարավոր և անհնար միջոցներով հանրությանը հետաքրքրող տեղեկություններ հայթայթել հարսնացուի մասին: Եվ բոլորովին վերջերս նրանց հաջողվել է մի տհաճ պատմություն բացահայտել, որն անմիջականորեն առնչվում է երգչուհու խորթ եղբոր՝ Թոմաս Մարքլ կրտսերի ընկերուհուն:

Պարզվում է՝ նա հարբած վիճակում ծեծկռտուք է սարքել՝ Ամանորի գիշերը հարձակվելով իր սիրեցյալի վրա, և ոստիկանները պարտադրված են եղել ձերբակալել աղջկան: Նա երկու օր անցկացրել է ոստիկանական բաժանմունքում:

Այս զույգի հարաբերությունները երբեք անամպ չեն եղել: Նախորդ տարի հերթական վեճի ժամանակ Թոմասն անգամ իր ընկերուհու վրա ատրճանակ է բարձրացրել՝ սպառնալով նրան: Հավանաբար, զույգը չի մասնակցի Մեգանի պսակադրությանը:

Աղբյուրը՝ Grazia.ru



© NEWS.am STYLE