Քիմ Քարդաշյանը ներկայացրել է կրքոտ լուսանկարների շարք

10:10   9 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է սադրիչ լուսանկարների շարք։ 37-ամյա հայուհին իր Instagram-ում ու Twitter-ում հրապարակել է տարբեր ոճերի մի քանի լուսանկար։

Հեռուստաաստղը նախ ցուցադրել է  մի լուսանկար սև-սպիտակ ֆոտոշարքից, որի հեղինակներն են Մերթ Ատլաս ու Մարկուս Պիգոտ հանրահայտ լուսանկարիչները։

Ընդ որում՝ այն լուսանկարի վրա, որտեղ Քիմը ծխախոտով է պատկերված, հայուհին ծխելու դեմ նշան է տեղադրել։

Հաջորդը «ՄաքԴոնալդս» պաղպաղակով լուսանկարն է։

Իսկ Քիմի Twitter-ը բաժանորդներին ուրախացրել է երկու լուսանկարներով, որտեղ հայուհին պարծենում է իր կազմվածքով։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բոլորովին վերջերս իրենց նոր առանձնատուն են տեղափոխվել, որը 2014 թվականին ձեռք են բերել 20 մլն դոլարով:

 Տան վերանորոգումը տեւել է գրեթե չորս տարի, որի համար զույգը 20 մլն դոլար է ծախսել: Ներկայում առանձնատունը շուկայում 60 մլն դոլար է գնահատվում։ Բայց զույգն, իհարկե, ամենեւին մտադիր չէ այն վաճառել:

Ինչպես հայտնում է TMZ-ն, առանձնատան ներքին դիզայնի վրա աշխատել է հայտնի բելգիացի հնահավաք եւ դիզայներ Աքսել Վերվորդը, որի երկրպագուն է Քանյե Ուեսթը:

 



© NEWS.am STYLE