44-ամյա Արմինկան ներկայացել է առանց դիմահարդարման (ֆոտո)

14:03   9 հունվարի, 2018

Արմինկան ներկայացել է առանց դիմահարդարման։ 44-ամյա երգչուհին, որը բնակվում է ԱՄՆ-ում, երկրպագուներին ուրախացրել է իր բնական տեսքով։

Instagram-ի իր էջում նա լուսանկար է հրապարակել՝ առանց դիմահարդարման։

Իսկ ավելի վաղ երգչուհին իր էջի բաժանորդների հետ կիսվել էր իր մանկության լուսանկարներից մեկով։

Հիշեցնենք, որ վերջերս YouTube-ում հրապարակվել է Արմինկայի եւ Նորոյի համատեղ երգի տեսահոլովակը: Լոս Անջելեսում բնակվող երգիչները հանդես են եկել զուգերգով, որը կոչվում է «Սեր ու տարիներ»:

Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:



© NEWS.am STYLE