Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են Քենդալ Ջեներին դեմքի մաշկի անհարթությունների համար

16:36   9 հունվարի, 2018

Լոս Անջելեսում երեկ կայացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության 75-րդ արարողությունը, որի կարմիր գորգն արդեն հասցրել են անվանել «սեւ». աստղերը զանգավածաբար սեւ զգեստ էին հագել՝ ի նշան Հոլիվուդում սեռական բռնությունների դեմ բողոքի։

Արդեն երկրորդ օրն է՝ սոցցանցերում շարունակում են քննարկել հայտնի աստղերի կերպարները։ Այս անգամ օգտատերերի քննադատությունների կիզակետում է հայտնվել Քենդալ Ջեները։ Սխալ դիմահարդարման պատճառով մոդելը վատ դրության մեջ է հայտնվել՝ ցուցադրելով մաշկի անհարթությունները։

Քենդալը երբեք չի թաքցրել, որ մաշկային խնդիր ունի (ակնե), եւ Twitter-ի իր էջում արձագանքել է քննադատություններին՝ գրելով.

«Երբեք թույլ մի տվեք, որ այդ կեղտը ձեզ կանգնեցնի»։

Ի դեպ, մրցանակաբաշխությանը հաջորդած խնջույքներին փայլել է Անժելա Սարաֆյանը։ Կապուտաչյա գեղեցկուհին միացել է բողոքի ակցիային՝ նախընտրելով սեւ թավշյա զգեստ։



© NEWS.am STYLE