«Վամպիրի օրագրերի» աստղ Նինա Դոբրեւը նշում է 29-ամյակը. դերասանուհու 10 ամենատպավորիչ կերպարները՝ կարմիր գորգին

17:40   9 հունվարի, 2018

«Վամպիրի օրագրերը» սիրված հեռուստասերիալի աստղ Նինա Դոբրեւն այսօր՝ հունվարի 9-ին, նշում է ծննդյան 29-ամյակը: Բուլղարական ծագում ունեցող դերասանուհին հայտնիություն ձեռք բերեց՝ վամպիրների մասին պատմող ամենավարկանիշային հեռուստասերիալում մարմնավորելով միանգամից երկու գլխավոր հերոսուհիների՝ Էլենա Գիլբերտին եւ չարագործ վամպիրուհի Քեթրինին: Սակայն դերասանուհին մինչ «Վամպիրի օրագրեր»-ում նկարահանվելը փոքրիկ դերերով հանդես է եկել նաեւ այլ նախագծերում՝ «Նրանից հեռու», «Ինչպես է նա շարժվում», «Չափազանց երիտասարդ ամուսնության համար», «Մասունքներ» եւ այլն:

Շատերին գրավում է Նինայի ոչ միայն գեղեցիկ դեմքը, այլեւ սլացիկ մարմինը, ինչը մարմնամարզությամբ եւ պարով զբաղվելու արդյունք է:

Բացի այդ՝ հմայիչ դերասանուհին աչքի է ընկնում նաեւ նուրբ եւ ընդգծված ճաշակով: Նա ցանկացած միջոցառման կարմիր գորգը հետաքրքրացնում է իր տարբերող եւ ոճային կերպարներով:
Դրանցից տասը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



© NEWS.am STYLE