Ջիլիան Անդերսոնն աստղ է ստացել Փառքի ծառուղում

15:15   9 հունվարի, 2018

Հոլիվուդի Փառքի ծառուղին համալրվել է հերթական աստղով (որն, ի դեպ, թվով 2625-րդն է)։ Այս անգամ աստղի է արժանացել Ջիլիան Անդերսոնը՝ X Files հանրահայտ սերիալից, որը մենք այնքան սիրում էինք դիտել 1990-ականներին:

49-ամյա դերասանուհին սերիալի պրոդյուսերների հետ էր եկել աստղը ստանալու, բայց սերիալում նրա խաղընկեր Դեւիդ Դուխովնին նրանց հետ չէր։

Դերասանուհուն շնորհավորել են «Գաղտնի նյութեր» սերիալի հեղինակ Քրիս Քարթերը, նաեւ «Ամերիկյան աստվածներ» սերիալի պրոդյուսեր Բրայան Ֆուլլերը։

Ջիլիանը ծնվել է Չիկագոյում, մեծացել՝ Լոնդոնում: Իր դերասանական կարիերան սկսել է թատրոնում, մինչեւ նրան նկատել են ու առաջարկել նկարահանվել սերիալներում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ EPA, Startracks, Backgrid



© NEWS.am STYLE