Իրինա Շեյքը՝ բիկինիով եւ ամուսնական մատանիով

19:34   9 հունվարի, 2018

Իրինա Շեյքը «ներկայացել է» բիկինիով ու ամուսնական մատանիով։ Այս մասին է վկայում Instagram-ում նրա լուսանկարը։

Իրինայի բաժանորդները, իսկ նրանց քանակը գրեթե 10 միլիոնի է հասնում, միանգամից սկսել են գուշակել՝  արդյոք մոդելը պաշտոնապես ամուսնացել է իր բոյֆրենդի՝ բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերի հետ։

Շեյքի լուսանկարներից մեկում սոցցանցերի ուշադիր օգտատերերը նկատել են մատանի, որը  ամուսնական մատանու է նման։ Բաժանորդներից շատերը հանգել են այն եզրակացության, որ Շեյքն ու Բրեդլի Քուփերը, այնուամենայնիվ, որոշել են պաշտոնապես ձևակերպել իրենց հարաբերությունները։

«Մատանին մատնեմատին է․․․ Նա ամուսնացե՞լ է Քուփերի հետ։ Սրտանց շնորհավորում ենք Իրինային ու Բրեդլիին հարսանիքի կապակցությամբ։ Երջանկություն ենք մաղթում նրանց»,- գրում են Շեյքի բաժանորդները։

 



© NEWS.am STYLE