Կենսական կարեւոր խորհուրդներ՝ հոգեբանից

14:24   11 հունվարի, 2018

1.Եթե մարդն իր մասին ոչ մի լավ բան չի կարող ասել, իսկ ասել ուզում է, նա սկսում է վատն ասել ուրիշների մասին: 

2.Կրծիր գիտության գրանիտը, ոչ թե մերձավորիդ կոկորդը, եթե շատ ես ուզում ինչ-որ բան կրծել: 

3.Դեպրեսիան հենց դրա համար է տրված մարդուն, որ մտածի իր մասին: 

4. Ոչ ոք որեւէ մեկին չի լքում, ուղղակի ինչ-որ մեկն առաջ է ընկնում: Նա, ով հետ է մնացել, կարծում է, թե իրեն լքել են: 

5. Եթե լավ եք մտածում ձեր մասին, ի՞նչ կարիք կա, որ էլի ինչ-որ մեկը ձեր մասին լավ մտածի: 

6.Արա, ինչ ուզում ես եւ թույլտվություն մի հարցրու: Հանկարծ կմերժեն: 

7.Սիրելու եւ միայնությանը լավ դիմանալու կարողությունը հոգեւոր հասունության ցուցանիշ է: Մենք ամենալավն անում ենք միայնության մեջ: 

8. Ոչ հասուն անձը հաճախ գիտի, բայց չի կարողանում: Հասունը ոչ միայն գիտի, այլեւ կարողանում է: Այդ պատճառով ոչ հասուն անձը քննադատում է, իսկ հասունն անում է: 

9. Ես չգիտեմ, թե որն է հաջողության ուղին: Բայց ես գիտեմ, թե որն է անհաջողության ուղին` բոլորին դուր գալու ցանկությունը: 

10. Չկա տղամարդու կամ կնոջ տրամաբանություն, կա գրագետ մտածելու կարողություն կամ անկարողություն: 

11. Ուզո՞ւմ ես ճանաչել քո գլխավոր թշնամուն: Նայիր հայելուն: Հաղթիր նրան, մյուսները կփախչեն:

12. Հաջողության հասիր, վիրավորանքները կանցնեն:

13. Բարեկամների հետ շփվելը հաճելի է, իսկ թշնամիների հետ` օգտակար: 

Աղբյուրը` Klubber



© NEWS.am STYLE