Մահացել է The Moody Blues ռոք խմբի երգիչ Ռեյ Թոմասը

21:02   9 հունվարի, 2018

Բրիտանական լեգենդար The Moody Blues ռոք խմբի նախկին անդամ Ռեյ Թոմասը վախճանվել է Անգլիայի հարավում գտնվող իր տանը: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

Երաժիշտը 76 տարեկան էր: Մահվան պատճառը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ դեռ 2014 թվականին Ռեյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել:

Ռեյ Թոմասը The Moody Blues խմբի հիմնադիրներից մեկն էր: Հեռավոր 1964 թվականին նաՄայք Պինդերի, Գրեմ Էջեմի և Դենի Լեյնի հետ հիմնում է այդ խումբը և հաջողությամբ ելույթներ ունենում՝ մեծ թվով երկրպագուների սրտեր գրավելով:

Ռեյը բավականին շնորհաշատ էր, և խմբում երգելուց բացի նաև մի քանի երաժշտական գործիք էր նվագում, այդ թվում ֆլեյտա:

Նրա ներկայության ընթացքում խումբը հասցրեց 15 ալբոմ թողարկել և այնպիսի հիթային երգեր, որոնք բավականին մեծ հաջողություն ունեցան և այսօր էլ դասական են համարվում:

2002 թվականի վերջին Թոմասը հեռացավ խմբից՝ առողջության վատթարացման պատճառով: Իսկ խումբն այսօր էլ շարունակում է իր հյուրախաղերը՝ արդեն առանց Ռեյ Թոմասի:



© NEWS.am STYLE