Արքայազն Հարիի հետ ամուսնության պատճառով Մեգան Մարքլը ջնջել է սոցցանցերում իր բոլոր հաշիվները

12:12   10 հունվարի, 2018

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլն ամուսնանալու են մայիսի 19-ին՝ Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի վանքում, իսկ մինչ այդ, Us Weekly-ի փոխանցմամբ, 36-ամյա ամերիկացի դերասանուհին հրաժարվել է Facebook, Instagram,Twitter սոցցանցերում իր հաշիվներից։

Արքայազն Հարիի հարսնացուն երկար ժամանակ եղել է սոցցանցերի ակտիվ օգտատեր։

Ավելին, մինչև Ամանոր դերասանուհին հրաժեշտ է տվել իր անձնական՝ The Tig լայֆսթայլ նախագծին, որը ակտիվ վարում էր մինչև արքայազն Հարիի հետ ծանոթությունը։

Այդ քայլը սպասված էր շատերի համար, քանի որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները անձնական էջեր չունեն սոցցանցերում և նախընտրում են իրենց մասին համացանցում տեղեկությունները տարածել իրենց ներկայացուցիչների ու Քենսինգթոնյան պալատի պաշտոնական հաշիվների միջոցով։



© NEWS.am STYLE