«Գարնանային զարթոնք». Քենդալ Ջեները՝ V magazine-ի համար ֆոտոշարքում

12:29   10 հունվարի, 2018

Քենդալ Ջեները մասնակցել է V magazine-ի համար ֆոտոշարքին, որը շուտով հրապարակվելու է։ Այդ մասին հայտնում են թե մոդելի, թե պարբերականի Instagram-ի հաշիվները։

«Ֆոտոշարքը Քենդալ Ջեների գարնանային զարթոնքն է»,- մեկնաբանել է ամսագիրն իր միկրոբլոգում։

Քիմ Քարդաշյանի 22-ամյա քրոջը, որը ներկայացել է Saint Laurent-ից հագուստով, իսկ տեսահոլովակում՝ Calvin Klein-ի՝ գարուն/ամառ 2018 հավաքածուի զգեստով, լուսանկարել է Ջեֆ Բարքը։

Публикация от V Magazine (@vmagazine)

Ֆոտոշարքը «Ռետրո» կարգախոսով է, որտեղ Քենդալը ներկայանում է 1920-ականների աղջկա կերպարով։

Դիհամարդարը Լիզա Հոութոնն է, իսկ ոճաբանը՝ Թեդդի Չարլզը։

 



© NEWS.am STYLE