«Նորություններն առաջինը սիրելիիս եմ պատմում». Քրիստինա Կարապետյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

13:25   10 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին այսուհետ կներկայանա նոր խորագրով՝ «Առաջին անգամ»: Բլից հարցման միջոցով հայտնիներից փորձելու ենք պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել եւ հաջողության հասել...

Մեր խորագրի առաջին հերոսուհին դերասանուհի եւ հաղորդավարուհի Քրիստինա Կարապետյանն է:

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:

Երբ առաջին անգամ նայեցի «Կաբարե» մյուզիքլը եւ ինձ գրավեց Լայզա Մինելին:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Առաջինը սիրելիիս եմ պատմում:)

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարարել:

Դպրոցական տարիքում:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Չեմ հիշում:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

2014 թվականի մայիսի 17-ին արված խոստովանությունը ես համարում եմ առաջինը եւ ամենաիսկականը :)

Առաջին հիասթափությունը...

Երբ մասնակցում էի «Հայսուպերսթար» նախագծին եւ թատրոնի փուլից դուրս մնացի :)

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Ինձ համար մեծ դժվարություն էր, երբ պետք է առաջին անգամ ինքնաթիռ նստեի, բայց վախս հաղթահարեցի, հիմա նույնիսկ զվարճալի եւ սիրելի երեւույթ է:

Ձեր մասնակցությամբ առաջին նախագիծը:

Իմ մասնակցությամբ առաջին նախագծերը եղել են գովազդային հոլովակների տեսքով:

Առաջին մեծ հաջողությունը:

Երբ նկարահանվեցի «Աննա» հեռուստասերիալում:

Ձեզ համար առաջնային է...

Ընտանիքը:

Կա՞ր թեմա, որ այսօր առաջին անգամ բացահայտեցիք:

Ոչ :)

Սյունե Առաքելյան

 

 

 



© NEWS.am STYLE