«Ոսկե Գլոբուս 2018». հայ ոճաբանի ստեղծած կերպարով Նիկ Ջոնասը՝ GQ-ի եւ Vogue Paris-ի՝ ամենալավ հագնված տղամարդկանց ցանկում

14:32   10 հունվարի, 2018

Լոս Անջելեսում կայացած «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության 75-րդ արարողության մասին դեռ երկար կխոսվի: Արարողության կարմիր գորգն արդեն հասցրել են անվանել «սեւ». աստղերը զանգավածաբար սեւ զգեստ էին հագել՝ ի նշան Հոլիվուդում սեռական բռնությունների դեմ բողոքի։

Ի թիվս հայտնի կանանց, total black լուք էին նախընտրել նաեւ տղամարդիկ: Նրանցից մեկը՝ երգիչ, երգահան եւ դերասան Նիկ Ջոնսը, ընդգրկվել է միանգամից երկու հեղինակավոր պարբերականների՝ GQ-ի եւ Vogue Paris-ի՝  «Ոսկե Գլոբուս» -ին ամենալավ հագնված տղամարդկանց ցանկում:

Հարկ է նշել, որ արտիստի կերպարով զբաղվել է Լոս Անջելեսում հայտնի ոճաբան Ավո Երմագյանը:

Ավոյի մշտական հաճախորդներից է նաեւ դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Westworld սերիալի աստղին թեեւ չտեսանք բուն մրցանակաբաշխության կարմիր գորգին, սակայն հայուհին մասնակցել է մրցանակաբաշխությանը հաջորդած խնջույքներին։

Կապուտաչյա գեղեցկուհին միացել է ակցիային՝ նախընտրելով սեւ թավշյա զգեստ։ 

Այս կերպարը նույնպես Ավո Երմագյանի ձեռքի գործն է ;)



© NEWS.am STYLE