Հրանտ Թոխատյանը նշում է 60-ամյակը. դերասանի մասնակցությամբ 5 նախագիծ, որոնք խորհուրդ ենք տալիս դիտել (ֆոտո/վիդեո)

15:05   10 հունվարի, 2018

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան եւ մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանն այսօր՝ հունվարի 10-ին, նշում է ծննդյան 60-րդ տարեդարձը: Քչերին է հայտնի, բայց Հրանտ Թոխատյանը բացի դերասանական կարիերայից, աշխատել է նաեւ որպես ուսուցիչ: 1981 թ-ին, ավարտելով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Թոխատյանը որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ աշխատել է Օշականում:

1976 թ-ին հրավեր է ստացել Կամերային թատրոնից, որտեղ աշխատել է շուրջ 15 տարի:

Հրանտ Թոխատյանն այն դերասաններից է, որոնք պահանջված են ոչ միայն հայ, այլեւ օտարազգի ռեժիսորների շրջանում: Դերասանն ակտիվորեն նկարահանվում է նաեւ ռուսական նախագծերում, որոնցից հատկապես հայտնի են «Վերջին Մոհիկյանը» եւ «Պապ 005» նախագծերը:

NEWS.am STYLE-ն առանձնացրել է դերասանի մասնակցությամբ եւս մի քանի նախագիծ, որոնք առաջարկում ենք անպայման դիտել:

«Մեր Բակը»

«Վերջին Մոհիկյանը»

«Երկրաշարժ»

«Մեծ պատմություն փոքր քաղաքում»

«Պապ 005»

NEWS.am STYLE-ը շնորհավորում է սիրված դերասանին՝ մաղթելով ամուր առողջություն եւ նոր դերեր:



© NEWS.am STYLE