«Ես կարող եմ լինել լավագույն Ջեյմս Բոնդը». Բոլիվուդի աստղ Հրիթիկ Ռոշանը նշում է ծննդյան 44-ամյակը

16:36   10 հունվարի, 2018

Աշխարհում ամենահայտնի հնդիկ դերասաններից մեկը՝ Հրիթիկ Ռոշանը, այսօր՝ հունվարի 10-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Բոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը համարվող Ռոշանը դարձավ 44 տարեկան:

Կանաչաչյա դերասանն աչքի է ընկնում ոչ միայն իր հմայիչ արտաքինով, այլեւ պարելու հմտություններով: Դերասանն իր գործունեության ընթացքում նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, որոնցից հատկապես հայտնի է «Ջոդհա Ակբար» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերուհին գեղեցկուհի Այշվարիա Ռայն է:

Այսօր ներկայացնում ենք Ռոշանի հայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Կյանքը քեզ կարող է ուժեղ հարվածներ տալ: Դու ինքդ պետք է որոշես՝ սուպերհերոս ես, թե ոչ: Ես ընտրում եմ առաջին տարբերակը»:

«Ես կարող եմ լինել լավագույն Ջեյմս Բոնդը»:

«Աշխարհը նպաստում է, որպեսզի դու զարգանաս: Դու պետք է աճես՝ անկախ կյանքում տեղի ունեցող ողբերգություններից: Եթե չես աճում, ուրեմն արդեն ծեր ես»:

«Ինձ այնքան են բարձրացրել, որ եթե ընկնեմ, շատ ցավոտ կլինի»:

«Ես ինձ լավ դերասան չեմ համարում»:

«Ես չեմ սիրում խաղալ: Ես պետք է վերապրեմ տվյալ հերոսին, հետո ցուցադրեմ նրան էկրանին»:

«Ես շատ ժամանակ եմ ծախսում, որպեսզի կարդամ իմ կերպարի մտքերը, հետո վերածեմ դրանք բառերի: Ես իսկապես պետք է դառնամ այն մարդը, որին մարմնավորում եմ»:

«Ես ամենալավ իսպանական օմլետն եմ պատրաստում, բայց բաղադրատոմսը չեմ բացահայտի երբեք»:

«Եթե ֆիլմը լավն է, այն անկախ ամեն ինչից հաջողության կհասնի»:

«Կարծում եմ՝ պարտադիր չէ, որ դերասանը տարված լինի իր արտաքինով: Շատ մարդկանց գիտեմ, ովքեր նույնիսկ հայելու մեջ չեն նայում: Հիմա ես այդ ուղղությամբ եմ գնում»:



© NEWS.am STYLE