Ինչպես պահպանել տարիքը մատնող պարանոցի երիտասարդությունը

18:11   14 հունվարի, 2018

Մարդու տարիքը հաճախ մատնում են ոչ թե դեմքի կնճիռները, այլ չխնամված և արդեն թորշոմած ձեռքերն ու պարանոցը: Ուստի մարմնի հատկապես այդ մասերն առանձնահատուկ ուշադրության և խնամքի անհրաժետություն ունեն: Հատկապես պարանոցի խնամքը հարկավոր է սկսել 25-30 տարեկանում, երբ ի հայտ են գալիս այդ նուրբ հատվածի ծերացման առաջին նշանները: Իսկ ձեր ջանքերի գինն այն կլինի, որ հնարավորինս կերկարացնեք ձեր երիտասարդությունը՝ թարմ և գեղեցիկ տեսք ունենալով:

Պարանոցը շատ ավելի վաղ տարիքում է սկսում ծերանալ, քանի որ մարմնի այդ հատվածում գրեթե բացակայում է ենթամաշկային ճարպը: Ծերացումը կարող են արագացնել նաև դեպրեսիաները, գերհոգնածությունը, սխալ սննդակարգը, վատ էկոլոգիան, ծխախոտը և ոգելից խմիչքը, ինչպես նաև սխալ կեցվածքը:

Ժամանակի անխնա ազդեցությունը հնարավորինս հետաձգելու համար պարանոցը համալիր խնամքի անհրաժեշտություն ունի:

Խուսափեք մեծ բարձերից

Եթե չեք ցանկանում ժամանակից շուտ ծերանալ, հրաժարվեք մեծ բարձերից, որոնց պատճառով կնճռոտում է ոչ միայն պարանոցը, այլև դեմքի մաշկը, երբ դեմքով պառկում եք բարձի վրա և նպաստում մաշկի վրա տարբեր ծալքերի առաջացմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ օրթոպեդիկ բարձեր ձեռք բերել, որոնք հարմարավետ են և ապահովագրում են նաև ողնաշարի խնդիրներից:

Խուսափեք պարանոցը պարբերաբար փակ պահելուց

Եթե դուք մշտապես օգտվում եք տարատեսակ շարֆերից, շալերից կամ սիրում եք պարանոցը ծածկող հագուստ հագնել, պատրաստ եղեք, որ ժամանակի ընթացքում այն կարող է  կորցնել առաձգականությունն ու թարմությունը: Բանն այն է, որ մարմնի այդ նուրբ հատվածում մաշկը պարբերաբար փակ մնալուց կորցնում է խոնավությունը և սկսում թորշոմել:

Մաքրեք, սնուցեք, խոնավեցրեք

Առավոտյան պարանոցը ցողեք սառը ջրով, որից հետո մաքրող, առաձգականությունը և մաշկի փայլը վերականգնող լոսյոն քսեք: Չմոռանաք նաև սնուցող, խոնավեցնող քսուկի մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև շաբաթական մեկ-երկու անգամ որևէ դիմակ դնել պարանոցի մաշկին, որոնք կսնուցեն այն, կձգեն, կերիտասարդացնեն:

Բավականին արդյունավետ միջոց է նաև պարանոցի մերսումը, որը կարելի է իրականացնել տնային պայմաններում: Մերսման ընթացքոմ հարկավոր է մաշկին սնուցող յուղեր քսել և թեթև շոյող շարժումներով մերսել ամբողջ պարանոցը՝ զերծ մնալով մաշկը ձգելուց:

Զբաղվեք պարանոցի մարմնամարզությամբ

Պարանոցի մաշկի վաղ ծերացման դեմ արդյունավետ միջոցներից մեկն էլ դեմքի մարմնամարզությունն է: Պարանոցի, ինչպեսև դեմքի վրա բազմաթիվ մկաններ կան, որոնք հարկավոր է մարզել և տոնուսի մեջ պահել, հակառակ դեպքում մկանները կկախվեն՝ նպաստելով նաև մաշկի ծերացմանը:

Ի դեպ, գեղեցկուհի Բրիջիտ Բարդոն խորհուրդ է տալիս հաճախ վերև նայել: Այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել պարանոցի վրա գոյացող ծալքերից, գոնե թե մինչև ծերություն: Դարասանուհին խոստովանել է, որ իրեն հաջողվել է երիտասարդությունը պահպանել նաև հաճախ աստղերին նայելու շնորհիվ:

 

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE