Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան փորձել է Ժակլին Քենեդիի հարսանեկան զգեստը

18:24   10 հունվարի, 2018

Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան փորձել է Ժաքլին Քենեդիի Valentino հարսանեկան զգեստը։ 35-ամյա ռուս սուպերմոդելն իր Instagram -ում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ իտալացի ոճաբան Վալենտինո Գարավնին պատմում է զգեստի մասին, որը իդեալական տեսք ունի մոդելի հագին։  

«Մաեստրոն պատմում է այն մասին, որ ինքը զգեստ է ստեղծել Ժակլին Քենեդիի համար, իսկ ես հարցնում եմ՝ արդյոք նա հավանություն կտար մոդելի, այսինքն՝ իմ թեկնածությանը»,- գրել է Նատալյան։

Публикация от Natalia Vodianova (@natasupernova)

Գարավնին Ժակլին Քենեդիի՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի կնոջ համար ստեղծել էր այս զգեստը, որով նա 1968-ին երկրորդ անգամ ամուսնացել էր հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ։

«Վալենտինոյի այդ հանրահայտ հարսանեկան զգեստը, որը մշակվել է Ջեքի Քենեդիի համար, նրբագեղություն ու կանացիություն է ճառագայթում»,- գրել էր իր էջիում հանրահայտ ոճաբանը։

 



© NEWS.am STYLE