Գեղեցկուհի Մարգո Ռոբին՝ Elle-ի ֆոտոսեսիայում

22:07   10 հունվարի, 2018

Լողափ, ավազ, արեւ, ամառ… սա այժմ այնտեղ, ուր Մարգո Րոբին է՝ Ավստրալիայում, թեեւ այս տարի Հայաստանում ձմեռը եւս հաճելիորեն զարմացնում է, բայց դե ամառը մնում է ամառ: Ավտրալացի դերասանուհի Մարգո Րոբին մասնակցել է Elle-ի ֆոտոսեսիային:

Պարբերականի շապիկի համար նախատեսված լուսանկարում Մարգոն կիսամերկ է ներկայացել: Համարը լույս կտեսնի փետրվար ամսին:

Լուսանկարներում Մարգոն պատկերված է Louis Vuitton-ի, Missoni-ի, Michael Kors-ի հագուստներով:


Ի դեպ, «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի թողարկումից հետո Մարգո Ռոբին ստիպված էր անվտանգության աշխատակիցների վարձել, քանի որ սպառնալիքներ էր սկսել ստանալ իր հասցեին:


«Նման դեպքերում անվտանգության կառույցներին դիմելը, սպառնալիքների աղբյուրը բացահայտելը, անցյալում տեղի ունեցած որոշ իրադարձությունների գնահատականը անխուսափելի են, որպեսզի հասկանաս՝ պետք են արդյոք անվտանգության աշխատակիցները, օրինակ, որեւէ միջոցառում այցելելու համար: Եվ յուրաքանչյուր նման ստուգումը մոտ 2000 դոլար արժե, այնպես որ, հաշվի առեք սա, եթե ցանկանում եք ներքաշվել նման մի բանի մեջ»,- նշել է Ռոբին:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE