Քիմ Քարդաշյանը պոռնո ֆիլմերի հանրահայտ կայքի՝ 2017 թ․ վարկանիշի առաջատարներից է

10:10   11 հունվարի, 2018

Pornhub հոսթինգը ներկայացրել է անցած տարվա վիճակագրական տվյալները։ Մեծահասակների համար ֆիլմերի դիտումների վարկանիշում առաջատար են ԱՄՆ-ն, այնուհետև Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրալիան, Իտալիան, Բրազիլիան, Մեքսիկան, Իսպանիան, Ֆիլիպինները, Հոլանդիան, Լեհաստանը, Շվեդիան, Արգենտինան, Ռուսաստանը, ՀԱՀ-ն ու Բելգիան։

Հետաքրքիր է, որ կայքի պոռնոթրաֆիկը տարվա ընթացքում մի քանի անգամ անկում է ապրել, մեկ անգամ խավարման պատճառով, երկրորդ անգամ՝ «Գահերի խաղը» յոթերորդ եթերաշրջանի վերջին դրվագի  պատճառով։

Ամենապահանջվածը լեսբուհիների մասնակցությամբ տեսագրություններ են եղել։

Եւս մեկ հետաքրքիր փաստ՝ պոռնոաստղերի որոնման ցուցակում է հայտնվել նաև Քիմ Քարդաշյանը՝  զբաղեցնելով այնտեղ չորրորդ տեղը։

Քիմը կայքում ամենաորոնված հանրահայտ կանանցից է, նրան հաջորդում են Սելենա Գոմեսը, Բեյոնսեն, Քլոե Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը, Էմիլի Ռատաժկովսկին, Քենդալ Ջեները, Մեգան Մարքլը։

Եւս մեկ հետաքրքիր վիճակագրություն, որով Քիմն է առաջատար՝ Քիմի մասնակցությամբ տեսագրություն որոնողների մեծ մասը եղել են ․․․ կանայք։



© NEWS.am STYLE